Դաշնակ-նախարարներին փոխարինել են կոալիցիայով նախկին գործընկերները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Արամայիս Գրիգորյանին ՀՀ գյուղատնտեսու֊թյան նախարարի, Արսեն Համբարձումյանին ՀՀ աշ֊խա֊տանքի ու սոցիալական հարցերի նախարարի, Սպարտակ Սեյրանյանին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոններից ազատելու մասին:



Հանրապետության նախագահը նույն օրը հրամանագիր է ստորագրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանին ՀՀ աշ֊խա֊տանքի եւ սոցիալական հարցերի, Հանրապետական կուսակցության խմբակցությունից Արմեն Աշոտյանին ՀՀ Կրթության եւ գիտության եւ «Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցությունից ներկայացուցիչ Գերասիմ ալավերդյանին գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---