«Նաիրիտի» մամլո ծառայությունը հայտարարում է, որ 2 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքել է լրատվական միջոցներում տարածված 3 զոհի մասին հաղորդագրութունները: «Վթարը լոկալիզացված է, հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, նախնական տվյալներով կա 2 զոհ, վիրավորները եւ տուժածները թվով 8-ն են` վնասվածքները` թեթեւ եւ միջին ծանրության: Արտակարգ իրավիճակի ընդհանուր տարածքը կազմում է 80 քմ: Այս պահին մնացել է այրման մեկ օջախ, ինչը հրշեջ ծառայության հսկողության տակ է»,-ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Նախկինում հաղորդվել էր, որ 8 վիրավորներից չորսը «Նաիրիտի» աշխատակիցներ են, իսկ չորսը` հրշեջներ:



Այսօր, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ: Գործարանի մերձակա տարածքը շրջափակված է ոստիկաններով եւ փակ է տրասնպորտի համար:



Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս «Նաիրիտին» մերձակա թաղամասերի բնակիչներին չբացել պատուհանները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել նախարարությունում, վարակի վտանգ չկա, սակայն պատուհանները խորհուրդ չի տրվում բացել ծխի պատճառով:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---