Ռուսաստանը պատրաստ է օժանդակել «Նաիրիտում» տեղի ունեցած վթարի հետեւանքների վերացմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է օժանդակել «Նաիրիտում» տեղի ունեցած վթարի հետեւանքների վերացմանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը



Նախօրեին, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ:



Այրվել է աբսորբցիոն մեկ աշտարակ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, փրկարար ծառայության շնորհիվ հրդեհը լիովին մարվել է: Արդյունքում զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ:



Ըստ հաղորդագրության, գործարանում դեռեւս երեկ մասնագիտական խորհուրդ է ձեւավորվել, որը փորձում է պարզել վթարի պատճառները, ուսումնասիրել հետեւանքներն ու դրանց վերացման ուղիները:



Վթարը չի վնասել շրջակա միջավայրին, վտանգավոր արտանետումներ չեն եղել: Գործարանի մյուս տեխնիկական գծերը շարունակում են աշխատել: Ինչ վերաբերում է աշխատանքի ռեժիմին, այդ մասին կասվի լրացուցիչ:



Պայթյունի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, պայթյունի պատճառները պարզվում են:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---