Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններում ստեղծվելու՞ է արդյոք կոալիցիա15 մայիսի 2009 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հովհաննիսյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կուսակցությունը լրջորեն պատրաստվում է Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններին: «Հանրապետական կուսակցությունը մայրաքաղաքի համայնքների կառավարման փորձ ունի, դրա մասին վկայում է կուսակցության ցուցակը, որը հիմնականում կազմված է մարդկանցից, որոնք կառավարման ոլորտում մեծ փորձ ունեն: Ուստի մեր հիմնական նպատակն է` ապահովել հին համակարգից սլացիկ անցումն ընտրությունների նոր մոդելին»,- հայտարարել է ՀՀԿ ներկայացուցիչը: Արայիկ Հովհաննիսյանը քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունները զուտ վարչական իրադարձություն է համարում, եւ հենց այդ պատճառով կուսակցության նախընտրական ծրագրում տեղ են գտել այնպիսի խնդիրների եւ հարցերի լուծումներ, ինչպիսիք են, օրինակ, բակերի բարեկարգումը, քաղաքի կանաչապատումը, սպորտի եւ մշակույթի զարգացումը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպիսին է ընտրություններում կոալիցիայի ձեւավորման հնարավորությունը, Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի համաձայն կուսակցություններն այդ իրավունքն ունեն ընտրություններից 10 օր առաջ: «Տվյալ պահին այդ թեմայով խոսակցություններ չկան, կուսակցություններն ընտրության են գնում այն ցուցակներով, որոնք գրանցված են Հայաստանի ԿԸՀ-ում»,- հայտարարել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ |