Կիպրոսը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ

PanARMENIAN.Net - Ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպան Պետրոս Կեսթորասին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` փոխնախարար Ղազինյանը նշեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ, եւ հույս հայտնեց, որ նոր դեսպանի նշանակումը կարող է ավելի խթանել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: Կարինե Ղազինյանը գոհունակություն հայտնեց միջազգային կառույցներում Հայաստանին մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Դեսպան Կեսթորասն ընդգծեց, որ Կիպրոսը շահագրգիռ է տարբեր բնագավառներում Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ, ինչին կնպաստի բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Շնորհակալություն հայտնելով Կիպրոսի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշման համար` դեսպանը ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու կիպրական կողմի ակնկալիքները: Հյուրի խնդրանքով Կարինե Ղազինյանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---