Հայաստանի նախագահը կրկին հայտարարել է Եվրոպայի հետ մերձեցման Հայաստանի ձգտման մասին19 մայիսի 2009 - 23:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկային :Հանրապետության Նախագահն ասել է, որ վերջերս է եղել Չեխիայի մայրաքաղաքում եւ խիստ տպավորված է այն հաջողություններից, որոնց հասել է այդ երկիրը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը եւս ձգտում է մերձենալ Եվրոպային եւ ապրել եվրոպական չափանիշներով, այդ թվում` նաեւ իրավապահ ոլորտում: Նա կարեւորել է Հայաստանի եւ Չեխիայի գլխավոր դատախազների կողմից ստորագրված համագործակցության մասին հուշագիրը: Տիկին Ռենատա Վեսեցկան Հուշագիրը համարել է երկու երկրների դատախազությունների փոխգործակցության հիմնաքարը: Նա կարեւորել է նաեւ միմյանց միջեւ փորձի փոխանակումն ու իրավական օգնությունը: Հանրապետության Նախագահն ու Չեխիայի գլխավոր դատախազը համաձայնել են, որ Հուշագրի առաջնային ուղղությունների իրականացումը կնպաստի դատախազական մարմինների գործունեության բարելավմանը` տարբեր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը եւ այլն, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |