Ռուբեն Թորոսյանը պահանջել է հայտնել սոցհարցման երկրորդ պատվիրատուի անունը

PanARMENIAN.Net - Այսօր կայացած արտահերթ նիստում Հայաստանի ԿԸՀ -ը քննարկել էր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ որոշ ալիքներ, հաղորդելով «Սոցիոմետր» անկախ կենտրոնի սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների մասին, չեն հիշատակել պատվիրատուի անունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առաջնորդվելով այն բանով, որ «Սոցիոմետրի» ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ԿԸՀ-ին ներկայացրել է վերը նշված մամլո ասուլիսի ժամանակ իր ելույթի տեքստը, որտեղ նշված էր տվյալ սոցհարցման պատվիրատուի անունը, որոշում է կայացրել այն մասին, որ Ահարոն Ադիբեկյանը չի խախտել Ընտրական օրենսդրությունը (ԸՕ):



Ոորոշման մեջ ընդգծվում է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի 22 հոդվածի 3 կետի համաձայն, սոցիոլոգիական կենտրոնները, հրապարակելով հարցումների արդյունքները, պարտավոր են հիշատակել պատվիրատուին: Խոսելով նախընտրական քարոզարշավը լուսաբանող ԶԼՄ-ների աշխատանքի մասին, ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը վկայակոչել է ՀՀ ԸՕ այդ նույն դրույթները, ընդգծելով, որ իրենք իրավունք ունեն որոշելու տրամադրվող նյութի ծավալն ու բովանդակությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---