Սեւ PR-ը Ավագանու խորհրդի ընտրություններին «Օրինաց Երկրի» անհաջողության գլխավոր պատճառներից մեկն է

PanARMENIAN.Net - Կուսակցության դեմ ուղղված սեւ PR-ը Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին 7%-անոց արգելքը չհաղթահարելու` «Օրինաց Երկրի» գլխավոր պատճառներից մեկն էր: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Օրինաց Երկիր» խորհրդարանական խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը: Մասնավորապես, նրա խոսքով, նախընտրական քարոզարշավի ժամանակ «Օրինաց Երկրից» թեկնածուների մասին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից կեղծ տեղեկատվություն էր տարածվում: «Դրանից հետո, եթե որեւէ մեկը երբեւէ նման ասեկոսեներ տարածի «Օրինաց Երկիր» կուսակցության կամ նրա անդամների մասին, ապա անմիջապես կոշտ պատասխան կստանա»,- ընդգծել է Հեղինե Բիշարյանը:



Մեկնաբանելով հայրենադավության վերաբերյալ կուսակցության հասցեին հնչող մեղադրանքները` Բիշարյանը հայտնել է, որ «երկրի գլխավոր դավաճանները Լեւոն Տեր-Պետրոսյանն եւ նրա կողմնակիցներն են»: Նույն Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանի խոսքով, ոչ մեկից լավը չէ, քանի որ չի եղել ժողովրդի կողքին եւ անգամ իր համախոհների կողքին, ում ձերբակալում էին գաղափարների համար, որոնք նա ինքն էր քարոզում: «Ընդդիմության առաջնորդները պետք է իրենց ընտրողների կողքին լինեն, այլ ոչ թե թաքնվեն քաղաքից դուրս գտնվող իրենց տներում»,- ամփոփել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---