Ընդդիմադիր կուսակցությունների միջեւ լուրջ տարաձայնություններ կան

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ելնում է նրանից, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, իսկ հանդես կգան արդյոք ընդդիմադիր կուսակցությունները միասնական ճակատով պարզ կլինի համատեղ քննարկումների արդյունքում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գ.Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքերով, այս պահի դրությամբ գործընթացները ցույց են տալիս,. որ տարաձայնությունները Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության եւ ՀՅԴ-ի միջեւ բավական մեծ են:



«Ղարաբաղի խնդիրն այն ոլորտն է, որտեղ համաձայնություն կա հայկական քաղաքական վերնախավում եւ դա համազգային հարց է: Ոչ մի իշխանություն չի կարող ստորագրել պայմանագիր, որը կհակասի Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերին»,-հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---