ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻՆ ԱՅՆ ԲԱՆՈՒՄ, ՈՐ ՆԱ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ

PanARMENIAN.Net - «Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը պատգամավորների աչքերից թաքցրել է Գիտությունների ազգային ակադեմիայի եզրակացությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների մասին օրենքի նախագծի վերաբերյալ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է օրինագծի հեղինակ, «Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խնբի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, խոսնակը դիտավորյալ թաքցնում է փաստաթուղթը իր սեյֆում եւ հնարավորություն չի տալիս խորհրդարանականներին ծանոթանալու դրան` օրինագծի ընդունմանը խոչնդոտելու նպատակով: Այնինչ, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Հովհաննիսյանը նշել է, որ Գիտությունների ակադեմիան օրինագծին դրական գնահատական է տվել: Նրա խոսքերով, եզրակացության մեջ նաեւ կան մի շարք առաջարկներ օրինագծի կատարելագործման վերաբերյալ, որոնց հետ սակայն պատգամավորները չեն կարող ծանոթանալ խոսնակի պատճառով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---