ՎՐԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԱՅՍՕՐ ԲԱՔՎՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ըմբշամարտի Եվրոպայի 45-րդ առաջնությանը, որը այսօր մեկնարկում է Բաքվում, չի մասնակցի Վրաստանի ընբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, անցյալ տարվա աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Վլադիմիր Պողոսյանը: Մարզիկը հայտնել է լրագրողներին, որ եթե նա մասնակցեր առաջնությանը, Վրաստանի հավաքականը ստիպված կլիներ պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, քանի որ ինքը ազգությամբ հայ է: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով "BSP" գործակալությունը, առջնությանը մասնակցելուց նրան ստիպել է հրաժարվել լրատվությունն այն մասին, որ Հայաստանի հավաքականը մտադիր է ժամանել Բաքու հատուկ պաշտպանության ներքո:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---