ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԿԴՐՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա մայիսին Իսլանդիայի մայրաքաղաքում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Իսմաիլ Ջեմի հանդիպումը: Քննարկման հիմնական թեման կլինի հարավ-կովկասյան տարածաշրջանում համագործակցության զարգացման հարցերը: «Արմինֆո» գործակալության թղթակցին Վարդան Օսկանյանն այսօր հայտնել է, որ մայիսի 14-15-ին Ռեյկյավիկում կկայանա ՆԱՏՕ-ի երկրների Համագործակցության Խորհրդի հերթական հանդիպումը, որի անդամներն են նաեւ Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը: Հանդիպման շրջանակներում կարող են լինել ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված կազմով հանդիպումներ: Հայաստանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ տարվա սկզբին արդեն եղել է հանդիպում իր թուրք գործընկերոջ հետ Նյու Յորքում, եւ բացառված չէ, որ Ռեյկյավիկում երկխոսությունը կշարունակվի, չնայած հանդիպման մասին ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նա նշել է նաեւ, որ ենթադրվում է տարածաշրջանային համագործակցության շեշտադրումով խնդիրների լայն շրջանակով քննարկում` հաղորդակցությունների ապաշրջափակումը, ՏՌԱՍԵԿԱ նախագծի իրականացումը եւ այլն: «Կքննարկվի Անկարայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, թե ոչ, դժվար է ասել: Օրակարգի բացակայության դեպքում երկու կողմերն էլ կարող են քննարկել ցանկացած բնույթի հարցեր»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---