ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ

PanARMENIAN.Net - Երեկ տեղական ժամանակով 22.41-ին Վրաստանի տարածքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից հարավ-արեւելք 20 կմ հեռավորության վրա, որտեղ ստորգետնյա ցնցումները կազմել են 6 բալ` ըստ 12-բալանոց սանդղակի: Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, ավելի քան 30 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, Վրաստանը հայկական կողմին դիմել է խնդրանքով` օգնել դեղամիջոցներով: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ այսօր կեսօրին Թբիլիսի է մեկնել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկրաշարժի հետեւանքների վերացման համար Վրաստանին Հայաստանի կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունները: Աշխատանքային խումբը, որի կազմում կան նաեւ բժիշկներ, Թբիլիսի կհասցնի անհրաժեշտ դեղամիջոցներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---