Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը խոստացել է անել ամեն ինչ երկկողմ հարաբերությունների խորացման համար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենները:Ողջունելով հյուրին` նախարարՆալբանդյանըշնորհավորեց նրան ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Բարձր գնահատելով հայ-ռուսական հարաբերությունները, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված փոխըմբռնումը, փոխվստահությունը եւ սերտ համագործակցությունը լավ հիմք են ստեղծում դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական համագործակցության առավել ամրապնդման համար` ի շահ երկու եղբայրական ժողովուրդների, իսկ դեսպան Կովալենկոն իր կարեւոր ներդրումը կունենա փոխգործակցության հետագա խորացման եւ ընդլայնման գործընթացում:



Իր հերթին դեսպան Կովալենկոն, գոհունակություն հայտնելով հայ-ռուսական հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ, նշեց, որ պաշտոնավարման ըթնացքում կանի առավելագույնը առկա փոխգործակցության ամրապնդման, տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ:



Հանդիպման ընթացքումնախարարՆալբանդյանն ու դեսպան Կովալենկոն քննարկեցին հայ-ռուսական երկկողմօրակարգինառնչվողմի շարք հարցեր, մտքերփոխանակեցինտարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---