«Միացումը» բողոքի ակցիա է անց կացրել նախագահի նստավայրի առաջ24 սեպտեմբերի 2009 - 01:08 AMT PanARMENIAN.Net - Ասյօր կեսօրին նախագահի նստավայրի առաջ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որը կազմակերպել էր «Միացում» ազգային նախաձեռնությունը: Այս ճանապարհով ակցիայի մասնակիցները արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը Մադրիդյան սկզբունքների եւ հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից մեկը, «Շուշի» ջոկատի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նա նաեւ հայտնեց, որ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ակցիայի մասնակիցները առաջադրում են պահանջներ, Սաֆիլյանն ասաց, որ պահանջներ որպես այդպիսին չեն լինի, իսկ ակցիան կուղեկցվի կարգախոսով, որ «Նա, ով հանձնում է հողեր` դավաճան է»: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու են նրանք անց կացնում այս միջոցառումը նախագահի նստավայրի առաջ` Սեֆիլյանն աաց, որ գլխավոր անձը, ով պատասխանատու է երկրում ծավալված գործընթացների համար` նախագահն է եւ հետեւաբար հենց նրան էլ պետք է հասցեագրված լինեն այս բողոքները: Ընդհանուր առմամբ ակցիան անցավ հանգիստ, ոստիկաններն իրենց զուսպ էին պահում, բացառությամբ մի դեպքի, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը սպայական կոչումով, փորձելով խլել տարեց մասնակցուհիներից մեկի ձեռքից պաստառը` հարվածեց նրա գլխին: Ակցիային մասնակցում էին նաեւ կինոռեժիսյոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի անդամ Սամվել Հարությունյանը եւ Արցախյան ազատագրական պայքարի հայտնի մասնակից Ալեք Ենիգօմշյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար |