Հայաստանում կբացվի ԵՄ տեղեկատվական կենտրոն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել էԵվրամիության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Գուննար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը:



Կողմերը քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության «Հայաստան-Եվրամիություն» գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, ինչպեսեւ «Արեւելյան գործընկերության» շրջանակում քաղաքական համագործակցության հեռանկարները: Գուննար Վիգանդը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման ընթացքից եւ կարեւորել ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը Հայաստանում: Կողմերն ընդգծել են Հայաստանում ԵՄ տեղեկատվական կենտրոնների բացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:



Արթուր Բաղդասարյանի առաջարկով քննարկվել է Եվրամիության անդամ երկրների հետ վիզային պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: Գուննար Վիգանդը Եվրամիության օժանդակությունն է հայտնել այս խնդրի լուծմանը:



Արթուր Բաղդասարյանը նշել է, որ քննարկումների արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանի գլխավորությամբ, որը ձեռնամուխ կլինի անհրաժեշտ համաձայնագրերի մշակմանը:



Զրուցակիցներն անդրադարձելեն նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդրին: Գուննար Վիգանդը եւ ԵՄ նախագահությունը ներկայացնող Շվեդիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի վարչության տնօրեն Յոհան Ֆրիզելը Եվրամիության աջակցությունն են հայտնել երկու երկրների միջեւ ծավալվող գործընթացին: Անդրադարձ էեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը տարածաշրջանայինկայունության ամրապնդման համատեքստում, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարի մամլոգրասենյակը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---