ԵՄ-ն Հայաստանին առաջարկել է կնքել ասոցացված համաձայնագրեր26 սեպտեմբերի 2009 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին կայացելէԵվրոպականկառույցների հետՀայաստանիպետականմարմինների համագործակցությունըհամակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որըվարելէՀայաստանի Ազգայինանվտանգությանխորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել են «Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի» իրականացմանը վերաբերող հացեր: Նշվել է, որ ծրագրով վեց հիմնական` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, շրջակա միջավայրի, առողջապահության եւ սոցիալական, ֆինանսատնտեսական եւ առեւտրային ուղղություններով նախատեսված 197 գործողությունների իրականացման համար ստեղծվել են 20 աշխատանքային խմբեր, որոնք արդյունավետ աշխատում են: Հայաստան-Եվրամիությունասոցացման համաձայնագրերի կնքման շուրջ վարվող բանակցությունների ընթացքը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Նա նշել է, որ Եվրոպական միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանին առաջարկվում է նոր ասոցացված համաձայնագրեր կնքել: Եվրամիության խորհրդատվականխմբի փորձագետներին կցվածգերատեսչություններիներկայացուցիչները գոհունակությունեն հայտնելփորձագետների հետհամագործակցությանարդյունքներից: Մարդու իրավունքների պաշտպանԱրմենՀարությունյանի առաջարկովստեղծվել էաշխատանքային խումբ, որը կքննարկի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ եւրոպացի փորձագետների մշակած օրենսդրական փոփոխությունների նախագիծը: Այն սահմանված կարգով կներկայացվի կառավարություն: Եվրոպական հարեւանությանքաղաքականության շրջանակում հանձնաժողովը կարեւորել է «Արեւելյան գործընկերության» ծրագրի արդյունավետ իրականացումը, նոր խորացված պայմանագրային հարաբերությունների հաստատման, ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգությանխորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է |