ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել երկրի կառավարության ծրագիրը: ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել բոլոր խորհրդարանական ուժերի հետ: «Մենք փորձում ենք համատեղ ջանքերով լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները»,- ասել է նա: Վարչապետը նշել է, որ կառավարության ծրագիրը բավականին իրատեսական է, եւ «4 տարի անց կնկատվեն ժողովրդի բարօրությանն ուղղված կոնկրետ արդյունքները»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---