ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանին «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը մտադիր է հանդես գալ մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Այդ մասին լրագրողներին հայտարարել է դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Նրա խոսքերով, սեպտեմբերին ընդդիմությունը մտադիր է հարց բարձրացնել` Հայաստանի նախագահի անվստահության հանրաքվեի մասին, որի համար անհրաժեշտ է փոխել համապատասխան օրենսդրությունը: Պատասխանելով Ազգային ժողովի առաջին նստաշրջանը բոյկոտելու վերաբերյալ լրագրողների հարցին, Ա. Բազեյանը նշել է, որ «ընտրողները «Արդարություն» դաշինքին տվել են իրենց ձայները ոչ թե նախօրոք ծրագրված ներկայացումներին մասնակցելու համար, այլ երկրում օրինական իշխանության եւ սահմանադրական կարգի վերականգման համար»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---