Հայ -լիտվական հարաբերությունների խորացման համար մեծ ներուժ կա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասին: Քննարկվել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին եւ միջազգային կառույցներում համագործակցությանը վերաբերող հացեր:



Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Լիտվայի բարեկամական հարաբերությունները խոր արմատներ ունեն` պայմանավորված երկու ժողովուրդների միջեւ պատմական ընդհանրություններով:



Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման մեծ ներուժ կա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը սննդի անվտանգության եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում: Այդ նպատակով առաջիկայում կկազմակերպվեն փոխադարձ այցելություններ:



Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրով Հայաստանում իրականացվող բարեփոխումների, Արեւելյան գործընկերության ծրագրի հետ կապված հարցեր: Կարեւորվել է արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի շրջանակում Հայաստան-Եվրամիություն երկխոսության խորացումը եւ համագործակցության ընդլայնումը:



Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Վիգաուդաս Ուշացկասը բարձր է գնահատել Հայաստանի` հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ջանքերը եւ հայտնել Լիտվայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---