Հայաստանը կարեւորում է համակողմանի հարաբերությունները Ճապոնիայի հետ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ էր: Տակահիրո Յոկոմիչին, բարեկամական բնորոշելով հայ-ճապոնական հարաբերությունները, հույս հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Տոկիո նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը:



Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի խորհրդարանի ղեկավարին ընդունելության համար՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս աշխարհի առաջատար երկրներից մեկի` Ճապոնիայի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը, եւ իր այցի հիմնական նպատակն է քննարկել երկկողմ համագործակցության զարգացման ուղիները:



Ճապոնիայի խրհրդարանի խոսնակի ու Հայաստանի արտգործնախարարի զրույցի ընթացքում շոշափվեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խթանմանն ուղղված հարցեր: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրեց , որ Հայաստանի Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Ճապոնիայի հետ խորհրդարանական բարեկամության խումբ, եւ հայկական կողմը սպասում է Ճապոնիայի նորընտիր խորհրդարանում համապատասխան խմբի կազմավորմանը`օրենսդիր մարմինների միջեւ համագործակցություն ծավալելու համար:



Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ միջազգային խնդիրների շուրջ, անդրադարձան խաղաղօվկիանոսյան եւ կովկասյան տարածաշրջանների խնդիրներին:



Ճապոնիայի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնա ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վրա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---