Ճապոնիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը26 նոյեմբերի 2009 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բեմահարթակում կարեւոր դերակատարություն ունեցող Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարեւոր ուղղություն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը իր գործընկեր, Ճապոնայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ հանդիպմանը: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` նախարար Օկադան ասաց, որ երկու ամիս առաջ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանի արտգործնախարարը կովկասյան տարածաշրջանից իր առաջին բարձրաստիճան հյուրն է, եւ դա լավ առիթ է քննարկելու երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը նպատակադրված է մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Տոկիոյում: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, գիտական եւ կրթական բնագավառներում համագործակցության ծավալման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, մշակութային փոխանակումների ակտիվացման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր: Օկադան ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը: Բանակցություններին անդրադարձ արվեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գուրծընթացին: Նախարար Նալբանդյանն իր ճապոնացի գործընկերոջը ներկայացրեց Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Նախարար Օկադան նշեց, որ Ճապոնիան սատարում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը եւ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ կարգավորումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս |