Երեւանի քաղաքապետն ու ՀՀ վարչապետը կարող են անդամակցել ՀՀԿ գործկոմին

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի առաջարկությամբ, կուսակցության առաջիկա համագումարում գաղտնի քվեարկությամբ կընտրվեն կուսակցության ղեկավար կազմի երկու նոր անդամներ: Գործկոմը բաղկացած է 12 հոգուց»,-մամլո ասուլիսում նշել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը :



Ըստ Սահակյանի, երկու թափուր տեղերի համար առաջադրվել են ՀՀ վարչապետի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածութունները: «Այսինք, գործկոմի անդամների քանակը կարող է հասնել 14-ի»,-ասել է ՀՀԿ խմբակցության նախագահը:



Պատասխանելով լրագրողների այն հարցին, կարող է արդյոք վարչապետ Տիգրան Սարգսյանը դառնալ ՀՀԿ կուսակցության տեղակալ, նա նշել է, որ, ըստ կուսակցության կանոնադրության, գործադիր մարմնի գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, կուսակցության նախագահի առաջարկով կքննարկվեն նաեւ տեղակալների պաշտոնների թեկնածությունները:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---