Ռուս փորձագետ. Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին անիրական է

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Ադրբեջանը հասկանում է, որ իրադրությունը փոխվել է եւ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այդ մասին «Հայ-ռուսական հարաբերություններ` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երեւան կատարած այցի արդյունքները» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնեց Ալեքսանդր Սկակովը Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը:



Ինչպես նշեց փորձագետը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալիորեն թուլացնում է Բաքվի դիրքերը եւ նրա համար միակ հնարավորությունը բլից-կրիգն է, ինչն այսօրվա դրությամբ անիրական է: «Ոչ ոք Ադրբեջանին թույլ չի տա ռազմական գործողությունները 5-7 օրից ավել ձգձգել: Ավելի ուշ տեղի կունենան զանազան հարցերի` տարածքների, խաղաղապահների, փախստականների կուլուարային քննարկումներ»,- հայտնեց Ալեքսանդր Սկակովը:



Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու հարցն անիրական է, եւ հակամարտության կողմերը պետք է հասկանան, որ Ղարաբաղը կարող է անկախ պետություն դառնալ:



Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:



65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:



1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Ադրբեջանի Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջաբրահիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---