ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ11 դեկտեմբերի 2001 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով այսօր Երեւան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նորընտիր խոսնակ Նինո Բուրջանաձեն: Որպես օրենսդրական իշխանության ղեկավար իր առաջին օտարերկրյա այցը նա որոշել է կատարել Հայաստան, ինչը, ըստ նրա, վկայում է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթության մասին: Նշենք, որ Նինո Բուրջանաձեն Երեւանում առաջին անգամ է: Վրաստանի խորհրդարանի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին: Նախատեսվում է, որ Նինո Բուջանաձեն ելույթ կունենա Ազգային Ժողովի նիստում: Հյուրերը կայցելեն Սուրբ Էջմիածին, որտեղ կհանդիպեն Ամենայն Հայոց ԿաթողիկոսԳարեգին Երկրորդին: Վրաց խորհրդարանականները կայցելեն Փարաջանովի թանգարան եւ ծաղկեփունջ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |