Արման Մելիքյան. Բացառված չէ, որ Օբաման իր ելույթում կարտասանի «ցեղասպանություն» տերմինը

Արման Մելիքյան. Բացառված չէ, որ Օբաման իր ելույթում կարտասանի «ցեղասպանություն» տերմինը

PanARMENIAN.Net - Բացառված չէ, որ այդ տարի ապրիլի 24-ին ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ելույթում նախագահ Բարաք Օբաման կարտասանի «ցեղասպանություն» տերմինը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախկին ԱԳՆ ղեկավար Արման Մելիքյանը: «Օբաման ավելի շուտ կարտասանի «ցեղասպանություն» բառը, քան ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Մելիքյանը, ավելացնելով, որ ի տարբերություն Կոնգրեսի որոշման, ԱՄՆ նախագահի հայտարարությունն իրավաբանական ուժ չունի: Միաժամանակ նա նշեց, որ ԱՄՆ-ն իր գործողություններով կարող է ավելի սրել իրավիճակը, որը Հայաստանին ոչ մի օգուտ չի տա: «ԱՄՆ գործողությունների ուղղակի հետեւանքը կլինի ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը, ինչը կարող է ռազմավարական բնույթ ստանալ: Դա բացասական ազդեցություն է ունենալու մեր շահերի վրա ղարաբաղյան հակամարտությունում»,- ասել է Մելիքյանը: Միաժամանակ նա նշեց, որ եթե Ռուսաստանը փորձի ստիպել Հայաստանին եւ Թուրքիային վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները, ապա Հայաստանը շատ հնարավորություններ կկորցնի հայ-թուրքական գործընթացում: «Արձանագրությունների վավերացումն այն իրավիճակն է ստեղծում, որը ստեղծվել էր Կարսի պայամագիրը ստորագրելու ժամանակ»,- նշել է Մելիքյանը, ավելացնելով, որ որքան էլ հայկական կողմն ասի, որ Արձանագրությունները ոչ մի կապ չունեն Կարսի պայմանագրի հետ, դա այդպես չէ: «Ավելին, ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի իշխանությունները թուրքական կողմից շուտ կվավերացնեն Արձանագրությունները, որպեսզի ցուցյ տան միջազգային հանրությանը, որ իրենք կատարում են տված խոստումները»,- հայտարարել է Արման Մելիքյանը: Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիան կվավերացնի Արձանագրություններն այն ժամանակ, երբ նրան հարմար լինի:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---