Երևանում սկսվել է ընդդիմության հերթական հանրահավաքը

Երևանում սկսվել է ընդդիմության հերթական հանրահավաքը

PanARMENIAN.Net - Երևանում` Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի մոտ, սկսվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հերթական հանրահավաքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հանրահավաքին մոտ 600 հոգի է մասնակցում, ոստիկանության ներկայացուցիչները քիչ են:

Ցույցը բացեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ Գրիգոր Հարությունյանը: Ներկա են ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Զուրաբյանը, Արարատ Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հովհաննես Իգիթյանը, Դավիթ Շահնազարյանը, Հրանտ Բագրատյանը, Ալեքսանդր Արզումանյանը:

Հանրահավաքն անցկացվում է "Ազատություն քաղբանտարկյալներին" կարգախոսի ներքո:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---