Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել

PanARMENIAN.Net - "Ապրիլի 10-ից 11-ը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր", ասվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Չախրլը, Նուզգեր, Քարվենդ, Քյուրդլար, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Մարզիլի, Շխլար, Սարջանլու, Գյոյթափա, Կարմիրավան, Շուրաբադ, Յարմջա, Վերին Չայլու և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: "Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է",- ընդգծում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---