Հայկական պատվիրակությունը բոյկոտելու է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքը

Հայկական պատվիրակությունը բոյկոտելու է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԽ ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման դեմ, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականանա միայն ԵԽԽՎ ՄԽ շրջանակներում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերի համաձայն, կարիք չկա ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքները վերականգնել, քանի որ նախկին հանձնաժողովն իր գործունեության ընթացքում որևէ դրական արդյունք չի տվել, ինչը խոստովանել է նաև այդ հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: «Եթե Չավուշօղլուին, համենայնդեպս, հաջողվի «վերակենդանացնել» ենթահանձնաժողովը, ապա ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն, անշուշտ, պետք է բոյկոտի դրա աշխատանքը», - հայտարարել է պատգամավորը;

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---