ՀՀԿ. Ադրբեջանը պետք է դուրս բերի զորքերը իր կողմից բռնակցված Շահումյանի ու Գետաշենի տարածքներից

ՀՀԿ. Ադրբեջանը պետք է դուրս բերի զորքերը իր կողմից բռնակցված Շահումյանի ու Գետաշենի տարածքներից

PanARMENIAN.Net - Թուրք-ադրբեջանական տանդեմի` ի դեմս Թուրքիայի վարչապետի ու Ադրբեջանի սուլթանի պաշտոնը հորից ժառանգած Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պետք է որոշակի տարածքային զիջումների գնա ղարաբաղյան կարգավորման հարցում, անհեթեթ են: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով, նման հայտարարությունները խոսում են այն մասին, որ թուրքական քաղաքական վերնախավի «ուղեղներում» գերակշռում է պանթուրքիզմի և նեո-օսմանիզմի գափարախոսությունը: «Ավելի ճիշտ կլինի, եթե թուրքական կողմը նման հայտարարություններ կատարելու փոխարեն զբաղվի իր ներքին խնդիրներով ու առաջին հերթին դուրս բերի զորքերը Կիպրոսից, որի տարածքի 38%-ն ավելի քան 35 տարի շարունակ օկուպացված է Թուրքիայի կողմից»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը այսպես կոչված «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման մասին` ՀՀԿ խմբակցության քարտուղարն Իլհամ Ալիևին հիշեցրեց, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար ադրբեջանական կողմն առաջին հերթին պետք է դուրս բերի զորքերը իր կողմից բռնակցված Շահումյանի ու Գետաշենի տարածքներից և պայմաններ ստեղծի հայ փախստականների վերադարձի համար»,- նկատեց պատգամավորը: Նա ավելացրեց նաև, որ ներկա պահին ի դեմս Արցախի միջազգային հանրությունը գործ ունի մի պետության հետ, որը հավատարիմ է ժողովրդավարության, ինքնության ու ազատության իդեալներին, որը պաշտպանում է իր խաղաղ գոյությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---