Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ-ի դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործում:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ-ի տարբեր կառույցների գործունեության կարևորությունը մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության հաստատման, ընտրական գործընթացների կատարելագործման և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության գործում:

Դունյա Միյատովիչը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է իր աշխատանքային խմբին այստեղ ցուցաբերված լավ ընդունելությամբ և համագործակցության պատրաստակամությամբ: Միյատովիչը ողջունել է ՀՀ կառավարության` քաղաքացիական, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացմանն ուղղված քայլերը` այն համարելով մամուլի ազատությունը խթանող կարևոր հանգամանք, ինչը, նրա խոսքով, բազմաթիվ արևմտաեվրոպական երկրներ ևս նոր են նախաձեռնում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հեռուստառադիոծրագրերը թվային հեռարձակման ցանցով հեռարձակելու գործընթացին: Դունյա Միյատովիչն այն գնահատել է որպես ապագային ուղղված կարևոր քայլ և պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ապահովելու Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու գործընթացում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---