ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՈՆԳՐԵՍԻՆ Է ԴԻՄԵԼ ՄԻ ՆԱՄԱԿՈՎ, ՈՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետական քարտուղար Քոլին Փաուէլը դիմել է ամերիկյան Կոնգրեսին մի նասմակով, որում կոչ է անում վերացնել 1992 թվականին ընդունված Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը, որը արգելում է վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայդատի հանձնախումբը, վկայակոչելով «Ամերիկայի ձայնը», նամակում ասվում է, որ «վերացնելով 907-րդ ուղղումը ԱՄՆ-ը վարձահատույց կլինեն այդ կովկասյան պետությանը` հակաահաբեկչական կոալիցիային մասնակցելու համար»: Քոլին Փաուէլի կարծիքով` Ադրբեջանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից հրաժարվելը կօգնի նրա ղեկավարությանը պայքարել ահաբեկիչների հետ իր երկրի ներսում: Այսպիսով, ԱՄՆ-ի պետքարտուղարը անուղղակիորեն ճանաչել է, որ այսօր Ադրբեջանը ահաբեկության սպառնալիք է ներկայացնում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---