ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԳՐՎՈՒՄ ԵՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ «ԻՍԼԱՄԻ ՄԱՐՏԻԿՆԵՐ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է անօրինական զինված խմբի ղեկավար Քենան Շաբանովի ու նրա 12 անդամի ձերբակալման մասին: Բաքվի բնակիչ Քենան Իսրաֆիլ օղլու Շաբանովը ծայրահեղ վահաբիզմի ազդեցության տակ զինվորագրում էր Ադրբեջանի քաղաքացիներին` այլ երկրների տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Բոլոր այն երկրների ցուցակը, որտեղ կռվել են Շաբանովի կողմից զինակոչված իսլամի մարտիկները, չի հրապարակվում: Սակայն հայտնի է, որ Չեչնյայում ու Աբխազիայում սպանվել է խմբավորման երեք անդամ` Ջավիդ Մուֆտիզադեն, Անվեր Ասքերովը ու Թոֆիգա Աբդուլրահիմովան (վերջինը, ի դեպ, կին է):

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---