ԲԱՔՎՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԻՍԼԱՄԻՍՏԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԱՀԱՓՈՐՁ ԷԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Բաքվում մահափորձ էր պատրաստվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա: Այդպիսի սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով` ահաբեկության նախապատրաստման մասին տվյալները հայտնի դարձան Պուտինի` հունվարին տեղի ունեցած Ադրբեջան այցից դեռ 3-4 ամիս առաջ: Այցից 10 օր առաջ ԱԱՆ-ը արդեն հաստատ գիտեր պայթուցիկ նյութերի առաքման եւ այս գործի կազմակերպիչներից մեկին դրանց փոխանցման մասին: «Թուրան» գործակալության հաղորդագրությունների համաձայն` այդ անձը եղել է Իրաքի քաղաքացի Քյանան Ռոսթամը: Համաձայն Աբբասովի` Ադրբեջանում գոյություն ունեն այնպիսի անձիք ու կառույցներ, ինչպես նաեւ արտասահմանյան կազմակերպություններ, որոնք կապված են ահաբեկիչների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---