Հայ-թուրքական հարաբերություններն առավել ռացիոնալ են ու հիմնված են քաղաքական իրողությունների վրա

Հայ-թուրքական հարաբերություններն առավել ռացիոնալ են ու հիմնված են քաղաքական իրողությունների վրա

PanARMENIAN.Net - Այն, ինչ այժմ կատարվում է տարածաշրջանում, այն է` հայ-թուրքական և ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման փորձերը, կայսրությունների փլուզման հետևանք են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ նրա, հայ-թուրքական և ռուս-վրացական հարաբերությունների միջև կարելի է զուգահեռներ անցկացնել, սակայն այդ գործընթացների տարբերությունն ավելի մեծ է, քան նմանությունը: «Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի ժառանգները դարձան միանգամայն հաջողակ գործարարներ ու քաղաքական գործիչներ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում: Ասյինք նրանք կայացան իրենց բնակության երկրներում և Թուրքիան նրանցից կախում չունի: Վրաստանի ու Ռուսաստանի դեպքն ավելի բարդ է: Այստեղ, եթե կարելի է այդպես արտահայտվել, տրամադրությունների տատանումները շատ մեծ են: Մեկ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Վաշաձեն է ինչ-որ հայտարարություններ անում, ասելով, թե իրենք պատրաստ են նորմալ հարաբերությունների, իսկ հետո միանգամայն այլ բան է ասում: Ռուսական կողմը ևս հետ չի մնում` չենք բանակցի Սահակաշվիլիի հետ և նման բաներ: Եվ սա այն դեպքում, երբ Մոսկվայում կա մեծ վրացական բիզնես, որի հարկերը գնում են Ռուսաստանի գանձարան: Եվ ոչ միայն բիզնեսը, վրացական մշակութային ու քաղաքական վերնախավը ևս գտնվում է Ռուսաստանում, ինչը չես ասի հայերի մասին, որոնց ներկայությունը Թուրքիայում գրեթե չի զգացվում»,-ասել է նա:

Ըստ ռուս քաղաքագետի, հայ-թուրքական հարաբերություններն առավել ռացիոնալ են և, ի տարբերություն ռուս-վրացական հարաբերությունների, կառուցվում են առավել ամուր հենքի վրա, հիմնված քաղաքական իրողությունների վրա, դրանք աստիճանաբար են զարգացել: «Ի սկզբանե «լավատեսները» անհամարժեք գնահատականներ էին տալիս Հայ-թուրքական արձանագրություններին, սակայն, այն ինչին հասան երկրները, առավելագույնն էր: Գլխավորն այն է, որ գործընթացը սկսվեց, անկախ նրանից, որ նրա վրա ազդում են արտաքին քաղաքական և ներքաղաքական գործոնները: Ռուս-վրացական հարաբերությունների դեպքում դրանք առավել զգացմունքային են, ուստի դինամիկան բացակայում է:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---