Եվրախորհրդարանի բանաձևի սկզբնական տարբերակում եղել են կետեր, որոնք բխել են Հայաստանի շահերից

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի բանաձևը Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման մասին առաջին անգամ ներկայացվել է 2010-ի հունվարի 11-ին, և առաջին խմբագրության մեջ եղել է 2 կետ, որոնք բխել են Հայաստանի և ԼՂՀ շահերից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմչյանը: Նրա խոսքերով, երեք ամսում թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողվեց տեքստից հանել այդ կետեր: «Բանաձևի սկզբնական տեքստում նշվում էր, որ ԼՂՀ-ին պետք է տալ միջանկյալ անկախ կարգավիճակ, ինչը բացակայում է Մադրիդյան սկզբունքներում և երկրորդ, անվտանգության գոտի կազմող տարածքները պետք է ճանաչել ԼՂՀ պաշտպանության բանակին ենթակա: Ես կարծում եմ, որ ընդունված բանաձևը խայտառակություն է Հայաստանի, հայկական լոբբիի և դիվանագիտության համար: Հնարավոր է, փոփոխությունները թելադրվել են միջզագային դիվանագիտության կողմից, բայց դա չի արդարացնում մեր անգործությունը»,- ընդգծել է Ենիգոմչյանն, ավելացնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի թողտվությամբ շատ արդյունավետ են գործել:

Իր հերթին, Հայաստանի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պետք է ակտիվ պայքար տանել 1416 բանաձևի դեմ, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի մասին ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծում:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---