Իսրայելա-թուրքական հարաբերությունները դեռ երբեք այնքան սրված չեն եղել, ինչպես հիմա

Իսրայելա-թուրքական հարաբերությունները դեռ երբեք այնքան սրված չեն եղել, ինչպես հիմա

PanARMENIAN.Net - Իսրայելա-թուրքական հարաբերությունները դեռ երբեք այնքան վատ չէին եղել, ինչպես հիմա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, ափամերձ միջադեպը հանդիսանում է Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածության բորբոքման շարունակությունը: «Անմիջական ռազմական գործողությունների, հավանաբար, չի հասնի, սակայն «Ազատության նավատորմի» հետ կապված վերջին միջադեպը ցույց տվեց Թուրքիայի արտաքին քաղաքականության արկածախնդրային էությունը: ԱԳ նախարարի կողմից հռչակված «հարևանների հետ զրոյական խնդիրներ» քաղաքականությունը իրականում նորանոր խնդիրների է հանգեցնում: Թուրքական դիվանագիտությունը ցուցադրեց նաև իր հետագա քայլերը հաշվարկելու անկարողությունը»,-ասել է Սաֆրաստյանը: Նա նաև հավելել է, որ Կիպրոսի մի մասը բռնազավթած երկիրն իրավունք չունի որևէ մեկին պայմաններ առաջադրել:

«Հարկ է նշել նաև, որ Թուրքիայի քաղաքականությունը, ըստ որի ճնշում է գործադրվում Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների վրա, տապալվում է, և դրա ապացույցն է այն, որ Արգենտինան հրաժարվեց կանգնեցնել Աթաթուրքի արձանը»,-ասել է հայ թուրքագետը:

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները սրվեցին նախօրեին Իսրայելի ՌԾՈւ-ի կողմից «Ազատության նավատորմի» բռնագրավման հետևանքով: Նավատորմի նավերի մեծ մասը պատկանում է Թուրքիային ու ՀԱՄԱԶ-ին: Իսրայելյան կողմը կարծում է նաև, որ նավատորմը մաքսանենգ զենք էր տեղափոխում: Գործողության արդյունքում 9 մարդ զոհվեց, կան վիրավորներ, այդ թվում նաև Թուրքիայի քաղաքացիներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---