Ալեքսանդր Մանասյան. Ազգերի ինքնորոշման սկզբունքն ինչ-որ իմաստով ծուղակ է մեզ համար 1 հունիսի 2010 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ազգերի ինքնորոշման սկզբունքն ինչ-որ իմաստով ծուղակ է մեզ համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա, 1991թ. Արցախի Հանրապետությունը ձևավորվեց այն տարածքներում, որոնք իրավաբանորեն չէին պատկանում Ադրբեջանին: «Սա հզոր մի փաստարկ է, իսկ մենք ինքներս փոխեցինք այն ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, ինչը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը մի ժամանակ եղել է Ադրբեջանի օրինական մասը»,-ասել է Մանասյանը` հավելելով, որ հարկավոր է վերանայել այդ մոտեցումը և նոր շեշտադրումներ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ընդ որում, նա նշել է, որ վերոնշյալը բավականին բարդ կլինի շրջանառության մեջ դնել, սակայն դրա համար կան բոլոր հնարավորությունները: Անդրադառնալով Հարավային Կովկասի գծով Եվրախորհրդարանի զեկույցին` Մանասյանն ասել է, որ այդ զեկույցը հայկական իշխանությունների պասիվության հետևանք է:
Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |