Վահան Հովհաննիսյան. ԵՄ-ն կասկածի տակ է դնում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը 1 հունիսի 2010 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի վերաբերյալ բանաձևում բացի այն բացասական դրույթներից, որոնք քննադատել էին հայ քաղաքական ուժերը, կա ևս երկու կետ, որոնց վերաբերյալ գրեթե ոչինչ չի ասվել: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, նշված կետերը, որոնք մտահոգություն են առաջացնում, վերաբերում են նրան, որ բանաձևում առաջարկվում է փոխել Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում ԵՄ-ի մանդատի հետ»: «Դա շատ խորամանկ փոփոխութոյւն է, քանի որ սկզբում այդ մանդատը կլինի Ֆրանսիայի մոտ, հետո, ռոտացիայի սկզբունքով, այն կարող է հայտնվել մեկ այլ երկրի ձեռքում: Եվ դա խախտում է արդեն ձևավորված ուժերի հարաբերակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ում»,-նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Նա հավելել է նաև, որ այստեղ հիմնականում մտավախություն է առաջացնում այն, որ Ադրբեջանից բացի ԵՄ-ն կասկածի տակ է դնում նաև ԵԱՀԿ ՄԽ այժմյան ձևաչափը: Թիվ 2216 բանաձևի մեկ այլ մտահոգիչ դրույթ է, ըստ Վ.Հովհաննիսյանի, Սևծովյան միության ստեղծման մասին դրույթը: «Եթե նման կազմակերպություն ստեղծվի, ապա այստեղ իշխող երկրներ կդառնան Ռուսաստանն ու Թուրքիան: Իսկ պատմությունը վկայում է այն մասին, որ ռուս-թուրքական մերձեցումը միշտ ի վնաս մեր շահերի է աշխատել»,-նշել է Վ.Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ երկրի իշխանությունները, առաջին հերթին նախագահն ու դիվանագիտական կորպուսը պետք է լրջորեն մտածեն վերոնշյալ խնդիրների շուրջ, թույլ չտալու համար, որ դրանք իրականանան: Ինչպես նշել է Հովհաննիսյանը, նման բանաձևերով Ադրբեջանն ու Թուրքիան դոսյե են պատրաստում Հայաստանի դեմ: Ըստ նրա, տվյալ պահին Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են նման փաստաթղթերի քանակն ավելացնելու վրա, ինչն ի վերջո կարող է լավ հիմք ծառայել տարբեր միջազգային կառույցներում Հայաստանին ագրեսոր ճանաչելու համար: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ |