Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է գերտերությունների կողմից Ղարաբաղի հարցում ճնշման ավելացման պատճառը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է գերտերությունների կողմից Ղարաբաղի հարցում ճնշման ավելացման պատճառը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման հարցում գերտերությունների ճնշումը Հայաստանի հանդեպ աճեց ոչ թե միջազգային մակարդակով կատարվող լուրջ քաղաքական գործընթացների պատճառով: Դա պայմանավորված է ներքաղաքական իրավիճակով: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի ներքաղաքական խնդիրները կարելի է բաժանել երեք մասի`1-ը, ստորագրելով Հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստանը ցույց տվեց ողջ աշխարհին, որ պատրաստ է զիջումների գնալ, 2-ը` ՀՀ ղեկավարությունը որոշումներ կայացնելիս հաշվի չի առնում ոչ ընդդիմության, ոչ հանրության կարծիքը: «Եվ վերջինը: Որպեսզի երկրի ղեկավարության դիրքերն ամուր լինեն միջազգային ասպարեզում, նա պետք է աջակցություն վայելի երկրի ներսում, ինչն այժմ չկա»,-ասել է պատգամավորը` հավելելով, որ նման ներքաղաքական իրավիճակն է տերությունների կողմից Ղարաբաղի հարցում ճնշման ավելացման պատճառը:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Ըստ Հովհաննիսյանի, ՀՀ ղեկավարությունը պետք է հետևյալ քայլերը ձեռնարկի` վերջնականապես հրաժարվի արձանագրություններից, որոշումներ կայացնելիս հաշվի առնի ընդդիմության կարծիքն ու արդարություն սահմանի երկրում: «Մենք զգուշացնում ենք հնարավոր բացասական հետևանքների մասին, եթե իշխանությունները չկատարեն այդ պահանջները: Մյուս կողմից, մենք միջոցներ կձեռնարկենք սխալներ թույլ չտալու համար երկրի իշխանությունների կողմից»,-ասել է Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---