Հայաստանը դեմ է հանդես եկել Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակի շնորհմանը ՍԾՏՀ ԽՎ-ում 8 հունիսի 2010 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դեմ է հանդես եկել Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակի շնորհմանը Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ): Այդ մասին լրագրողներին է հայտնել ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Եվ Թուրքիայի, և Ադրբեջանի համար, որոնք ՍԾՏՀ ԽՎ անդամներ են, չափազանց կարևոր էր դիտորդի կարգավիճակ ստանալը, ինչը հնարավորություն կտար նրանց ելույթ ունենալ ցանկացած հարցի քննարկման ժամանակ և մասնակցել բանավեճերին: Միակ տարբերությունն այն է, որ դիտորդները չունեն ձայնի իրավունք»,-ասել է նա: Ըստ կանոնակարգի, ՍԾՏՀ ԽՎ-ում յուրաքանչյուր երկիր վետոյի իրավունք ունի: Ըստ Մինասյանի, այս հարցը չընդգրկվեց օրակարգում Հայաստանի դիրքորոշման պատճառով, ինչն էլ ադրբեջանական ու թուրքական պատվիրակությունների հիստերիայի պատճառ դարձավ: «Քննարկումների ժամանակ մեզ հարցնում էին, կարող է այնպես պատահել, որ Վեհաժողովի հաջորդ նիստում, որը կայանալու է Թուրքիայում, Հայաստանը դեմ չլինի դիտորդի կարգավիճակի շնորհմանը Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովին: Մենք պատասխանեցինք, որ քանի դեռ նրանց քաղաքականությունը Հայաստանի համար կարևոր հարցերում չի փոխվել, նրանք հեռու կլինին ՍԾՏՀ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ ստանալուց»,-ասել է նա: Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի կետնրոնական գրասենյակը գտնվում է Ադրբեջանում, իսկ գլխավոր քարտուղարն է Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչը: Վեհաժողովին անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն |