ԱԺ-ն ընդունել է ՀՀ նախագահի առարկությունը նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու հարցում 8 հունիսի 2010 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին», «Բարձրագույն հետբուհական կրթության մասին» և «Սկզբնական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: ՀՀ ԱԺ-ն ընդունել է նաև ՀՀ նախագահի առարկությունը ՀՀ ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծի վերաբերյալ: Նախագահի առարկությունը վերաբերում էր նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելուն: Նախօրեին նախագահի առարկությունը ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Իսագուլյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը, հանդես գալով նման առարկություններով, մտադիր է պահպանել հավասարությունը նախագահության թեկնածուների միջև, քանի որ, այնպես է ստացվում, որ նախընտրական արշավի ժամանակ միայն գործող նախագահը կարող է օգտվել անձեռնմխելիության իրավունքից: ՀՀ ԱԺ-ում ներկայացված օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է, որ պատգամավորության և նախագահության թեկնածուները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել |