Դատարանը մերժել է Լյուդմիլա Սարգսյանի դեմ ներկայացված դատական հայցը

PanARMENIAN.Net - «Գրեթե մեկ տարի առաջ Հնչակյան կուսակցությունից բաժանված հատվածը Վահան Շիրխանյանի գլխավորությամբ դատական հայց էր ներկայացրել իմ դեմ, որտեղ վիճարկվում էր իմ լեգիտիմությունը որպես կուսակցության ղեկավարի>,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, գրեթե վեց ամիս տևած դատական քննությունից հետո, դատարանը մերժեց հայցը` հիմնվելով փաստաբանի ներկայացրած վաղեմության ժամկետի մասին միջնորդության վրա: «Սրանով ձախողվեց իշխանության ՍԴՀԿ կուսակցությունը մասնատելու ծրագիրը»,-ասել է նա: Ըստ Սարգսյանի, այս դատական վճռից հետո ինքը պատրաստ է լսել և խոսել այն հնչակյանների հետ, որոնք, իր խոսքերով, այսքան ժամանակ մոլորության մեջ էին: Նա նաև հույս հայտնեց, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը որոշ ժամանակ անց կհայտնի իր անաչառ դիրքորոշումն այս դատական որոշման նկատմամբ:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսում առկա տարաձայնություններին` Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ՀԱԿ-ը տարբեր կուսակցություններից կազմված ընդդիմադիր դաշինք է և տարաձայնությունները բնական երևույթ են: Ըստ նրա, որքան էլ տարակարծություններ լինեն ՀԱԿ-ի մարտավարության հարցում, բոլորը միանշանակ գիտեն, որ ՀԱԿ-ը միակ ուժն է, որ կարող է այլընտրանք լինել իշխանություններին և պետք է պայքարը շարունակել այս շրջանակներում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---