Նաիրա Զոհրաբյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը հստակ հասցեատեր ունի19 հուլիսի 2010 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ալմաթիում Ղարաբաղի վերաբերյալ արված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը փաստորեն կրկնում է ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների Աթենքում արված հայտարարությունը, որտեղ հստակ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի կետերի հիման վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ Զոհրաբյանի, վերոնշյալ հայտարարությունն ուղղերձ է Ադրբեջանին, որպեսզի վերջինս չներկայացնի քննարկվող փաստաթղթի առանձին դրույթները որպես բանակցությունների հիմնական հարց: Այդ կետը շատ կարևոր է, քանի որ ադրբեջանական կողմն անընդհատ հայտարարում է, թե իբր տարածքների հարցը բանակցությունների գլխավոր թեման է»,-ասել է Զոհրաբյանը: Ինչպես նշել է պատգամավորն, արդեն վաղուց ժամանակն է, որ միջնորդ երկրները իրենց դիրքորոշումը հայտնեն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ և հավասարության նշան չդնեն կողմերի միջև: «Ժամանակն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները հստակ հասցեատեր ունենան, այսինքն, որ, խոսելով Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, նշվի միջադեպի մեղավորը»,-ասել է նա: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |