Ալեքսանդր Իսկանդարյան. Վրաստանը վատ փորձ է կուտակել ազգային փոքրամասնությունների հարցում

Ալեքսանդր Իսկանդարյան. Վրաստանը վատ փորձ է կուտակել ազգային փոքրամասնությունների հարցում

PanARMENIAN.Net - Հայկական եկեղեցիների հարցը, հայ փոքրամասնության այլ խնդիրների շարքում, բավական ցավոտ հարց է Վրաստանի համար, ասել է քաղաքագետը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում, մեկնաբանելով Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի հայտարարությունը, հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, Վրաստանը վատ փորձ է կուտակել ազգային փոքրամասնությունների հարցում: Այսօր Վրաստանում կա երկու իրական փոքրամասնություն` հայերն ու ադրբեջանցիները: Հայերն ավելի կազմակերպված են, ինչը նրանց հանդեպ զգուշավոր վերաբերմունք է ձևավորում Վրաստանի իշխանությունների ու հանրության մոտ»,-ասել է քաղաքագետը:

Ավելի վաղ Նալբանդովը հայտարարել էր, որ Թբիլիսիի և շրջանների այսպես կոչված «վիճահարույց եկեղեցիները» ոչ վրացական են, ոչ էլ հայկական և հայ համայնքին դրանք վերադարձնելու պահանջը անհիմն է:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---