Սամվել Նիկոյան. Ադրբեջանը ձգտում է որքան հնարավոր է շատ բանաձևեր կորզել միջազգային ատյաններից

Սամվել Նիկոյան. Ադրբեջանը ձգտում է որքան հնարավոր է շատ բանաձևեր կորզել միջազգային ատյաններից

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ԳՎ-ում ներկայացնելով Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` Ադրբեջանը նպատակ ունի որքան հնարավոր է շատ բանաձևեր կորզել միջազգային ատյաններից, քանի որ դա նրա պայքարի մեթոդներից մեկն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը:

Ըստ Նիկոյանի, այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը հսկայական ռեսուրսներ է ծախսում: «Իր հերթին, հայկական կողմը հստակ պայքարում է Ադրբեջանի նման բանաձևերի ընդունման դեմ: Սակայն մեր գործը բարդանում է, երբ ադրբեջանական կողմն օգտագործում է ԻԿԿ երկրների ռեսուրները»,- ասել է Նիկոյանը:

Ինչպես նշել է փոխխոսնակը, ղարաբաղյան կարգավորման գլխավոր ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ-ն է և միջնորդների կարծիքը: «Իսկ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընդունված փաստաթղթում նշվում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որի իրականացման համար էլ մենք պայքարում ենք»,- ասել է Նիկոյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչու Հայաստանը ՄԱԿ-ի ԳՎ-ում չի դնում Ադրբեջանի դեմ ուղղված բանաձև` Նիկոյանը նշել է, որ հայկական կողմն աշխատում է միջնորդ երկրների հետ և հավատարիմ է կարգավորման ձևաչափին: «Կարծում եմ, իմաստ չունի ժամանակ ու ռեսուրսներ ծախսել ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ բանաձևեր ներկայացնելու վրա, քանի որ դրանք պարտադիր չեն կատարման համար»,- ասել է Նիկոյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---