ԱԳ նախարարն ընդունել է «Միջազգային եվրոպական շարժում» կազմակերպության փոխնախագահին

ԱԳ նախարարն ընդունել է «Միջազգային եվրոպական շարժում» կազմակերպության փոխնախագահին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Միջազգային եվրոպականշարժում» կազմակերպության պատվիրակությանը` փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շառլ-Ֆերդինանդ Նոթոմի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրին` նախարարՆալբանդյանըբարձրէ գնահատել «Միջազգային եվրոպականշարժման» ներդրումըեվրոպականարժեքների տարածման և միասնականԵվրոպայի ստեղծման գործում` նշելով, որ կազմակերպությունը կեսդարյա գործունեության ընթացքում արժեքավոր ու լուրջ փորձ է կուտակել:

Զրուցակիցները մտքեր ենփոխանակելԵՄ Արևելյան գործընկերությանծրագրի վերաբերյալ` նշելով, որ այնմեծներուժ էպարունակում ինչպես ներառված երկրների և ԵՄ միջև համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար:

Շառլ-Ֆերդինանդ Նոթոմը տեղեկացրել է հաջորդ տարի Երևանում Եվրոպական շարժման համաժողովն անցկացնելու մտադրության մասին, և հայցել Հայաստանի իշխանությունների աջակցությունը` համաժողովի կազմակերպման հարցում: Հանդիպմանը անդրադարձ է եղել ՀարավայինԿովկասի տարածաշրջանայինհարցերին ու դրանց լուծման ուղիներին: «Եվրոպական շարժումը» բազմակուսակցական, քաղաքական և մշակութային ուղղվածություն ունեցող միջազգային հասարակական կազմակերպություն է: Շարժումը հիմադրվել է 1948 թ. Հաագայում: Այն հանդես է գալիս որպես եվրոպամետ հասարակական կազմակերպությունների հարթակ:

Հիմնադիր համաժողովը նախագահել է Ուինսթոն Չերչիլը: Սկզբնական շրջանում շարժումը եղել է շատ ազդեցիկ կառույց, որի նախագահներն են եղել` Ռոբերտ Շումանը, Վալտեր Հալշտայնը, Վալերի Ժիսկար դ’Էստենը, Մարիո Սոարեշը և այլ ակնառու եվրոպական քաղաքական գործիչներ: Ներկայիս նախագահը Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Փաթ Քոկսն է: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում:Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---