ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում

ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի մի խումբ անդամներ Բեն Քարդինի, Թիմ Քեյնի, Ջեֆ Մերքլիի, Բրայան Շացի և Քրիս վան Հոլլենի գլխավորությամբ բանաձև են շրջանառության մեջ դրել Սենատում, որտեղ ասվում է ամբողջ աշխարհում, այդ թվում Ադրբեջանում, մամուլի ազատությանը սպառնալիքների աճի մասին։

Մայիսի սկզբին Սպտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մամուլի ազատության ճնշումը «լուրջ սպառնալիք է համարում ազգային անվտանգությանը» և պատժամիջոցներ կսահմանի նրանց դեմ, ովքեր ճնշում են մամուլը, գրում է Turan.az-ը։

Բանաձևում ասվում է, որ «Ադրբեջանում Իլհամ Ալիևի կառավարությունը, որը 5–րդ անգամ է նախագահ դարձել ոչ մրցակցային ընտրությունների արդյունքում, վերջին ամիսներին վերսկսել է հարձակումները անկախ ԶԼՄ–ների դեմ՝ կալանավորելով 10 լրագրողի։ Դա լրագրողների հետապնդում է, վրեժ պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մասին նրանց բացահայտումների համար»,–ասվում է փաստաթղթում։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---