Լևոն Զուրաբյան. Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կրկին ընդգրկել իր բանաձևը ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում

Լևոն Զուրաբյան. Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կրկին ընդգրկել իր բանաձևը ՄԱԿ-ի ԳՎ օրակարգում

PanARMENIAN.Net - 2008 թվականին Ադրբեջանն արդեն մեկ անգամ հասավ հաջողության, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց Ադրբեջանի այսպես կոչված գրավյալ տարածքների մասին, և այժմ նոր բանաձևով նա ցանկանում է ամրապնդել իր հաջողությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, այս բանաձևով Բաքուն ցանկանում է զիջումներ կորզել Հայաստանից ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից ղարաբաղյան կարգավորման հարցում:

Նա նշել է նաև, որ Ադրբեջանը ընդամենը հետաձգել է բանաձևի առաջադրումը և ցանկացած պահի կարող է կրկին ընդգրկել այն օրակարգում:

Ադրբեջանը հանեց ՄԱԿ-ի ԳՎ քննարկումից և քվեարկությունից իր իսկ ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևի նախագիծը՝ խնդրելով տեղափոխել այն ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---