Ուկրաինայի նախագահը հրավիրել է Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Ուկրաինա

Ուկրաինայի նախագահը հրավիրել է Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Ուկրաինա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին`Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների խորացման եւ տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար` ընդգծելով պարոն Բոժկոյի դերը եւ ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես դեսպան, այլ նաեւ որպես հայագետ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ: Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել պարոն Բոժկոյին հետագա գործունեության մեջ եւ վստահություն հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամը` իր գործունեությամբ նպաստելով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների առավել սերտացմանը:

Դեսպան Բոժկոն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ մի շարք ոլորտներում`տնտեսական, մշակութային, նաեւ ապակենտրոնացված համագործակցության, նոր լիցք եւ զարգացման աշխույժ դինամիկա է նկատվում, ինչը հնարավորություն կընձեռի մոտ ապագայում որակապես նոր աստիճանի հասցնել երկկողմ հարաբերությունները: Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Բոժկոն նախագահ Սարգսյանին է փոխանցել Նախագահ Յանուկովիչի հրավերը` պաշտոնական այց կատարելու Ուկրաինա, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---